Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դրանից հետո եղավ. Դավթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քույր ուներ՝ անունը Թամար. Դավթի որդի Ամնոնը սիրեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Յոթ տարի կծառայեմ քեզ Ռաքելի՝ քո կրտսեր դստեր համար»։


Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։


Ամբողջ հոգով կապվելով Հակոբի դուստր Դինային՝ սիրեց նրան և սրտագին խոսեց նրա հետ։


Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։


Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։


Ամովնը դրանից հետո շատ մեծ ատելությամբ լցվեց Թամարի դեմ, այնպես որ ավելի մեծ էր ատելությունը, որով ատեց նրան, քան նախկին սերը, որով սիրել էր։ Ամովնն ասաց նրան. «Վե՛ր կաց, գնա՛»։


Ամովնը նեղվում էր այն աստիճան, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով։ Թամարը կույս էր, և Ամովնի համար դժվար էր նրան մերձենալու որևէ փորձ անել։


Աբեսաղոմն ունեցավ երեք տղա և մեկ աղջիկ, որի անունը Թամար դրեց։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր և դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը՝ նրա համար ծնեց Աբիային։


Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի


երրորդը՝ Աբեսաղոմ՝ Գեսուրի թագավոր Թողմայի դուստր Մովքայի որդին, չորրորդը՝ Ադոնիա՝ Ագիթի որդին,


չհաշված նրա հարճերից ծնված որդիները։ Եվ Թամարը նրանց քույրն էր։


Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,


Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ