Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանց բաժին ընկավ դռների պահպանությունը. նրանք իրենց եղբայրների նման, ըստ իրենց առաջնորդների, պաշտոն ունեին՝ սպասավորելու Տիրոջ տանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են դռնապանների դասակարգումները ըստ գլխավոր մարդկանց, որոնք ունեին պարտականություններ իրենց եղբայրների պես՝ ծառայելով Տիրոջ տանը։ |
Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։
Ամենօրյա սպասավորությունը հաստատվեց վիճակով. տարբերություն չդրվեց փոքրի ու մեծի, փորձառուի և սկսնակի միջև։
երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Նաաբելը, չորրորդը՝ Զաքարիան։ Սրանք բոլորը Ովսայի որդիներն ու եղբայրներն էին՝ տասնչորս հոգի։
Ղևտացի Հեմնայի որդի Կորեն՝ արևելյան կողմի դռան պահապանը, նշանակված էր ընծաների վրա՝ Տիրոջը նվիրաբերված երախայրիքներն ու ամենասուրբ նվերները բաժանելու համար։
Ասափի սաղմոսերգու որդիները, ըստ Դավթի և նրա տեսանողներ Ասափի, Եմանի և Իդիթունի հաստատած կարգի, կանգնած էին իրենց տեղերում։ Դռնապաններն էլ կանգնած էին յուրաքանչյուր դռան առջև. նրանք չպետք է ընդհատեին սրբությունների սպասավորությունը, քանի որ նրանց եղբայրները՝ ղևտացիները, նրանց համար էլ էին զատիկը պատրաստել։