Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Սրանք են դռնապանների դասակարգումները ըստ գլխավոր մարդկանց, որոնք ունեին պարտականություններ իրենց եղբայրների պես՝ ծառայելով Տիրոջ տանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Սրանց բաժին ընկավ դռների պահպանությունը. նրանք իրենց եղբայրների նման, ըստ իրենց առաջնորդների, պաշտոն ունեին՝ սպասավորելու Տիրոջ տանը։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:12
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։


Իրենց պաշտոնի կատարման կարգի համար վիճակ գցեցին թե՛ փոքրն ու մեծը, թե՛ վարպետն ու աշակերտը հավասարապես։


Երկրորդը՝ Քեղկիա, երրորդը՝ Տաբաղիա, չորրորդը՝ Զաքարիա։ Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասներեք հոգի էին։


Փոքրն ու մեծը, ըստ իրենց հայրերի տների, նմանապես վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։


Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։


Ղևտացի Հեմնայի որդի Կորեն, որ արևելյան կողմի դռան պահապանն էր, Աստծուն մատուցվող կամավոր ընծաների էր նշանակված, որպեսզի Տիրոջը բարձրացնելու ընծան ու ամենասուրբ բաները սահմաներ։


Ասափի որդիների երգողները կանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ