Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:10
9 Խաչաձեւ Հղումներ  

Դիտորդը վազող մի ուրիշ մարդ էլ տեսավ և դարպասի կողմն աղաղակելով՝ ասաց. «Ահա մի մարդ ևս մենակ վազում է»։ Արքան ասաց. «Նա էլ ավետաբեր է»։


Դռան պահապանները ձայն տվեցին և այդ լուրը հասցրին թագավորի տուն։


Նրանք ասացին իրար. «Ճիշտ չէ մեր արածը, այսօր ավետյաց օր է, իսկ մենք լռո՞ւմ ենք։ Մինչև առավո՞տ սպասենք, որ մեր անօրենության պատիժը կրենք։ Եկե՛ք գնանք թագավորի մոտ և այս ամենը հայտնենք նրան»։


Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։


Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Իդիթովնի որդի Աբդոդոմը և Օսեեն դռնապաններ էին։


Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մոտ, և որևէ բանում անմաքուր եղողն այնտեղ չէր մտնում։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից Եվ գնում նրա ճանապարհներով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ