Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա և դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա դռնապանների դասակարգումը. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորեի որդի Մասեղամիա։ |
Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։
չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։
Մոսողամի որդիները. անդրանիկը՝ Զաքարիա, երկրորդը՝ Հադիել, երրորդը՝ Զաբադիա, չորրորդը՝ Նաթանա,
Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մոտ, և որևէ բանում անմաքուր եղողն այնտեղ չէր մտնում։
Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։
Նրանք իմ սրբարանում՝ այդ տան դռներին, դռնապան ծառաներ են լինելու և տաճարի սպասավորներ։ Նրանք են մորթելու ժողովրդի ողջակեզներն ու զոհաբերությունները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասավորները։