9 Մոսողամի որդիներն ու եղբայրները տասնութ քաջ մարդիկ էին։
9 Մասեղամիան տասնութ զորավոր որդիներ և եղբայրներ ուներ։
Արևելյան դռան վիճակն ընկավ Սեմեիին ու նրա որդի Զաքարիային։ Խորհրդական Հովադի համար վիճակ գցեցին, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։
Ահա և դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ։
Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզոր մարդիկ էին ու վարժ սպասավորություն էին կատարում։ Աբդեդոմի որդիները վաթսուներկու հոգի էին։
Մերարիի որդիներից Ովսան ուներ որդիներ. Շամարին գլխավորն էր (թեև նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջնորդ կարգեց),