Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Ապա նրանց հետ նրանց երկրորդ դասի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Հազիելին, Սեմիրամոթին, Հեքիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիելին։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:18
15 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը չուզեց Տիրոջ Ուխտի տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը, և Դավիթը, շեղելով ճանապարհը, այն տարավ գեթացի Աբեդդարի տունը։


Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։


Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, և Աստված օրհնեց Աբեդդարին և այն ամենը, ինչ նա ուներ։


Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։


Ամովն, Ասափ և Եթան սաղմոսերգուները առավել լսելի էին դարձնում ձայնը պղնձե տավիղներով։


Զաքարիան, Օզիելը, Սամիրամովթը, Ելիելը, Անանիան, Եղիաբը, Մասեան և Նաթայիան նվագում էին քնարով՝ ըստ Աղեմովթի [Բարձր տոնայնությամբ]։


Մատաթիան, Եղիփաղատը, Մակենիան, Աբեդդոմը, Հեելը և Ոզիասը սրինգ էին նվագում ըստ Սենեթիասի [Ցածր տոնայնությամբ]։


Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Իդիթովնի որդի Աբդոդոմը և Օսեեն դռնապաններ էին։


և Միքայի եղբայրը՝ Հեսիե, Հեսիեի որդին՝ Զաքարիա։


Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին՝ գանձատունը։


Աբդեդոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամեա, երկրորդը՝ Հովզաբադ, երրորդը՝ Հովադա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել,


Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզոր մարդիկ էին ու վարժ սպասավորություն էին կատարում։ Աբդեդոմի որդիները վաթսուներկու հոգի էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ