Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամենօրյա սպասավորությունը հաստատվեց վիճակով. տարբերություն չդրվեց փոքրի ու մեծի, փորձառուի և սկսնակի միջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իրենց պաշտոնի կատարման կարգի համար վիճակ գցեցին թե՛ փոքրն ու մեծը, թե՛ վարպետն ու աշակերտը հավասարապես։ |
Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։
Նրանց բաժանեց ըստ միանման վիճակահանության, քանի որ սրբությունների վերակացուներ և Տիրոջ տան առաջնորդներ կային թե՛ Եղիազարի որդիների մեջ և թե՛ Իթամարի որդիների մեջ։
Ասափի որդիները՝ Զակքուր, Հովսեփ, Նաթանիա և Հեսիել։ Ասափի որդիները գործում էին թագավորի հրահանգով։
Նախ վիճակով հաստատվեց Ասափի, նրա որդիներին ու եղբայրների ծառայության կարգը. առաջինը՝ Հովսեփին, երկրորդը՝ Գոդողիային, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,
Ովսային բաժին ընկավ արևմտյան կողմը՝ զառիվերի վրա գտնվող ներքին սենյակի դռնով հանդերձ։ Դռնապանները կանգնում էին.
ու տեսավ, որ թագավորն իր տեղում է, իսկ զորապետները, փողհարները և իշխանները կանգնած են արքայի շուրջը՝ ճանապարհի մուտքի մոտ։ Ամբողջ ժողովուրդը ցնծում էր, փողեր էր հնչեցնում, նվագարաններով երգեր էր երգում և օրհներգում։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դավադրությամբ խարդախ խաղ խաղացիք»։
Ղևտացիների առաջնորդներն էին Ասաբիան, Սարաբիա, Հեսուն, Կադմիելի որդիները և նրա եղբայրները, որ կանգնում էին նրանց դիմաց՝ դաս առ դաս փոխնիփոխ օրհներգելու և սաղմոս ասելու, ինչպես հրամայել էր Աստծու մարդ Դավիթը։
Ահարոնը երկու այծերի համար թող վիճակ գցի. մեկը՝ Տիրոջ համար, մյուսը՝ արձակելու [𝕸 Ազազել] համար։