Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 12:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ղևտացիների առաջնորդներն էին Ասաբիան, Սարաբիա, Հեսուն, Կադմիելի որդիները և նրա եղբայրները, որ կանգնում էին նրանց դիմաց՝ դաս առ դաս փոխնիփոխ օրհներգելու և սաղմոս ասելու, ինչպես հրամայել էր Աստծու մարդ Դավիթը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 12:24
18 Խաչաձեւ Հղումներ  

Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզվեցի, որ դու Աստծու մարդն ես, և Տիրոջ ճշմարիտ խոսքն է քո բերանում»։


Դավիթը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երգելու, փառք տալու և Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն օրհնելու համար ղևտացիներից սպասավորներ նշանակեց։


Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։


Ղևտացիները. Սեդուիի սերնդից Հեսուի և Կադմիելի որդիները յոթանասունչորս հոգի էին։


Միքայի որդի Մաթանիան և Սամուիի որդի Հորեբը՝ երկու հարյուր յոթանասունչորս մարդ։


Ղևիի որդիները, որոնք տոհմերի առաջնորդներ էին, մինչև Եղիասիբի որդի Հովնանի օրերն արձանագրված էին ժամանակագրությունների մատյանում։


և նրա եղբայրներ Սամեիան ու Եզրիելը՝ երգելով Աստծու մարդ Դավթի նվագած օրհներգերն ու սաղմոսները։ Իսկ Եզրաս դպիրը Աղբյուրի դարպասի վրայով գնում էր նրանց առջևից։


Հեսուն, Բանեասն ու Սարաբիասը ժողովրդին բացատրում էին Օրենքը, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։


Եզրասը, Հովսեդեկի որդի Հեսուն, Կադմելի որդիները, Սարեբիայի որդի Սաքանիան և Անանիայի որդիները կանգնեցին ղևտացիների ամբիոնում և բարձրաձայն գոչեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն։


Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝


Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։


որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։


Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու ինքդ գիտես, թե Տերը Կադեսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսեսի հետ ի՛նչ խոսեց իմ և քո մասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ