Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նադաբն ու Աբիուդը իրենց հորից շուտ մեռան և որդիներ չունեին, ուստի Ահարոնի որդիներ Եղիազարն ու Իթամարը քահանա դարձան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նադաբն ու Աբիուդը մեռան իրենց հորից առաջ և որդիներ չունեցան, ուստի քահանայություն անում էին Եղիազարն ու Իթամարը։ |
Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։
գոտիները կկապես Ահարոնի ու նրա որդիների մեջքին, կդնես ապարոշները. այսուհետև նրանք հավիտյան քահանայագործելու են ինձ համար։ Եվ կսրբագործես Ահարոնի ձեռքերն ու նրա որդիների ձեռքերը։
Ահարոնն իրեն կին առավ Ամինադաբի դուստր՝ Նաասովնի քույր Եղիսաբեթին, որը նրան ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։
Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։
իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։
Ահարոն քահանայի որդիների անուններն էին՝ Նադաբ, որ անդրանիկն էր, Աբիուդ, Եղիազար և Իթամար։
Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։