Աստծու հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղեմի վրա, որ ոչնչացնի այն, սակայն Տերն այդ պատուհասները բավարար համարեց և ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, ձեռքդ հե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց հրեշտակին. «Քո սուրը պատյա՛նը դիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Տերը խոսեց հրեշտակի հետ, և հրեշտակն իր սուրը ետ դրեց պատյանը։ |
Աստծու հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղեմի վրա, որ ոչնչացնի այն, սակայն Տերն այդ պատուհասները բավարար համարեց և ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բավական է, ձեռքդ հե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։
կա՛մ երեք տարի սով կլինի, կա՛մ երեք ամիս հալածական կլինես քո թշնամիներից, և քո թշնամիների սուրը քեզ կսպանի, և կա՛մ երեք օր Տիրոջ սուրը մահ կսփռի քո երկրում, ու Տիրոջ հրեշտակը կոտորած կանի Իսրայելի ամբողջ տարածքում։ Արդ, տե՛ս, թե ես ի՛նչ պատասխան եմ տալու նրան, որ ինձ ուղարկել է”»։
Ոռնան շրջվեց և տեսավ արքային. նա և նրա չորս որդիները, որ նրա հետ էին, թաքնվեցին։ Այդ ժամանակ Ոռնան կալում ցորեն էր կալսում։
Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։
Երբ Դավիթը տեսավ, որ Տերը լսեց ու պատասխանեց նրան հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց.
դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տե՛ղը դիր, որովհետև, բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։
Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրը տվեց ինձ»։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։