Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 26:52 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

52 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տե՛ղը դիր, որովհետև, բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

52 Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 26:52
13 Խաչաձեւ Հղումներ  

ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։


Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։


Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։


չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։


որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։


Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։


«Եթե որևէ մեկը հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ