Դրանից հետո դուք դիմե՛ք ձեր աստվածներին, իսկ ես՝ Տիրոջը՝ իմ Աստծուն։ Այն աստվածը, որ հրով կպատասխանի, նա՛ է Աստվածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խոսք ասացիր»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Նա կանչեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա ուղարկած կրակով։ |
Դրանից հետո դուք դիմե՛ք ձեր աստվածներին, իսկ ես՝ Տիրոջը՝ իմ Աստծուն։ Այն աստվածը, որ հրով կպատասխանի, նա՛ է Աստվածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խոսք ասացիր»։
Սողոմոնը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Ոռնա Հեբուսացու կալում։
Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, երկնքից կրակ իջավ և լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը։
Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։
«Կանչի՛ր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես»։
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
թե ինչպես է բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրանում, տեսան Տիրոջ հրեշտակին՝ զոհասեղանի բոցի հետ երկինք բարձրանալիս։ Մանովեն ու նրա կինը երեսի վրա գետնին ընկան։
Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և հասցրեց մսին ու բաղարջ հացին։ Քարից կրակ դուրս եկավ ու լափեց միսը և բաղարջ հացերը, և Տիրոջ հրեշտակը հեռացավ նրա աչքից։