Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և հասցրեց մսին ու բաղարջ հացին։ Քարից կրակ դուրս եկավ ու լափեց միսը և բաղարջ հացերը, և Տիրոջ հրեշտակը հեռացավ նրա աչքից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և դիպավ մսին ու բաղարջին, և վեմից կրակ դուրս եկավ, միսն ու բաղարջն այրեց, և Տիրոջ հրեշտակը գնաց նրա աչքի առաջից։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:21
8 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։


Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, երկնքից կրակ իջավ և լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը։


Եվ երկնքից կրակ ընկավ Տիրոջից, լափեց ողջակեզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։


Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։


թե ինչպես է բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրանում, տեսան Տիրոջ հրեշտակին՝ զոհասեղանի բոցի հետ երկինք բարձրանալիս։ Մանովեն ու նրա կինը երեսի վրա գետնին ընկան։


Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրա, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Նա այդպես էլ արեց։


Մանովեն վերցրեց մի ուլ և անարյուն զոհ և քարի վրա մատուցեց սքանչելիք անող Տիրոջը։ Եվ մինչ Մանովեն և նրա կինը նայում էին,


Եվ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, որ Աստված կատարելու է այն խոսքը, որ ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ