Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Դրանից հետո դուք դիմե՛ք ձեր աստվածներին, իսկ ես՝ Տիրոջը՝ իմ Աստծուն։ Այն աստվածը, որ հրով կպատասխանի, նա՛ է Աստվածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խոսք ասացիր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Հետո դուք կանչե՛ք ձեր աստծու անունը, իսկ ես կանչեմ Տիրոջ անունը. և այն աստվածը, որ կրակով պատասխան կտա, նա է Աստվածը». և ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ խոսք է»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:24
14 Խաչաձեւ Հղումներ  

Սեթը որդի ունեցավ և նրա անունը դրեց Ենովս։ Նա սկսեց Աստծուն կոչել Տեր։


Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։


Արդ, թող մեզ երկու եզ տան, նրանք թող իրենց համար ընտրեն մեկին, կտրատեն այն ու դնեն փայտերի վրա, սակայն կրակ թող չվառեն։ Ես էլ նույնն անեմ մյուս եզանը. դնեմ փայտերի վրա և կրակ չվառեմ։


Եղիան ասաց Ամոթի [𝕸 Բաալի] մարգարեներին. «Ձեզ համար մի զվարա՛կ ընտրեք և առաջինը դո՛ւք սկսեք, քանի որ բազմամարդ եք։ Տվե՛ք ձեր աստվածների անունը, սակայն կրակ մի՛ վառեք»։


Եվ երկնքից կրակ ընկավ Տիրոջից, լափեց ողջակեզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։


Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, ընկավ երեսնիվայր և ասաց. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։


Սեմեին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տե՛ր արքա, քո ծառան այդպես էլ կանի»։ Սեմեին Երուսաղեմում բնակվեց երեք տարի։


Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։


Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, երկնքից կրակ իջավ և լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը։


Բոլոր իսրայելացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա։ Նրանք երեսնիվայր ընկան գետնին՝ սալահատակի վրա, երկրպագեցին և օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմությունը՝ հավիտյան։


Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խոսքը, որ դու հայտնեցիր, բարի է. թող արդարություն ու խաղաղություն լինի իմ օրերում»։


Եթե մարգարեներ են, ու նրանց մեջ կա Տիրոջ խոսքը, թող գան դեմս կանգնեն»։ Տերն այսպես է ասում. «Մնացած սպասքը, որ չհափշտակեց բաբելացիների արքան, երբ Հեքոնիային գերի տարավ Երուսաղեմից, պիտի Բաբելոն գնա»,- ասում է Զորությունների Տերը։ Իսկ Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը մնացած սպասքի՝ Երուսաղեմից Բաբելոն չտարվելու մասին


Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։


Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և հասցրեց մսին ու բաղարջ հացին։ Քարից կրակ դուրս եկավ ու լափեց միսը և բաղարջ հացերը, և Տիրոջ հրեշտակը հեռացավ նրա աչքից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ