Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք ծնվել էին Հռափայից Գեթ քաղաքում։ Բոլորն էլ հսկա մարդիկ էին և ընկան Դավթի ու նրա զորականների ձեռքով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք Գեթում ծնվել էին Ռափայից և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։


Այս չորսը ծնվել էին Ռափայի տանը՝ Գեթում, և ընկան Դավթի ու նրա մարդկանց ձեռքով։


Նա ծաղրում էր Իսրայելին, բայց Դավթի եղբորորդի Հովնադաբը՝ Սամաայի որդին, սպանեց նրան։


Սատանան կանգնեց Իսրայելի դեմ ու դրդեց Դավթին մարդահամարի ենթարկելու Իսրայելը։


Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։


այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։


Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։


Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպես որ Տերն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ Ենակի որդիներն են, և նրանց քաղաքներն ամրացված են ու մեծ։ Արդ եթե Տերն ինձ հետ է, կբնաջնջեմ նրանց, ինչպես Տերն ինձ ասաց»։