Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։
Սրանք են Դավթի որդիները, որ նրա համար ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամովն՝ ծնված հեզրայելացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիա՝ ծնված կարմելացի Աբիգեայից,
Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։
դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. այս աշխարհի ողջ գոյության ընթացքում թող Ռեքաբի որդի Հոնադաբի որդիներից այր մարդ չպակասի իմ առաջ կանգնելու համար”»։
Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։
Սավուղն ասաց կինեցիներին. «Խո՛ւյս տվեք, հեռացե՛ք ամաղեկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանի որ Եգիպտոսից ելնելու ժամանակ բարյացակամ եք եղել Իսրայելի որդիների հանդեպ»։ Եվ կինեցիները Ամաղեկի զորքից հեռացան։