Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այնտեղից գնաց ու հանդիպեց Ռեքաբի որդի Հովնադաբին, որն ընդառաջ էր գալիս իրեն, նրան բարև տվեց ու ասաց. «Արդյոք ուղի՞ղ է սիրտդ, ինչպես իմ սիրտն է քո սրտի հետ»։ Եվ Հովնադաբն ասաց՝ այո։ «Եթե այո, ուրեմն ձեռքդ տո՛ւր»։ Եվ նա ձեռքը տվեց, և Հեուն նրան բարձրացրեց իր մոտ՝ կառքի վրա։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:15
20 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից։


Հովսեփը փարավոնին ներկայացրեց նաև իր հորը՝ Հակոբին, և Հակոբն օրհնեց փարավոնին։


Նրա մարդիկ, դյութելով արքային, նվերներ տվեցին նրան և այս խոսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է»։ Ասաց. «Գնացե՛ք ու բերե՛ք նրան»։ Ադերի որդին եկավ Աքաաբի մոտ, և նրան մարտակառք նստեցրին թագավորի կողքին։


Հեուն հանդիպեց Հուդայի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր եք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու թագուհու որդիներին ողջունելու»։


Հեուն ասաց. «Սրանց կենդանի՛ բռնեք»։ Նրանց կենդանի բռնեցին ու հովիվների կացարանի մոտ կոտորեցին այդ քառասուներկու հոգուն, և նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։


Հովրամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, և Իսրայելի արքա Հովրամն ու Հուդայի արքա Օքոզիան՝ ամեն մեկն իր մարտակառքը նստած, Հեուին ընդառաջ գնացին և նրան հասան Նաբոթ Հեզրայելացու կալվածքում։


Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները և սովկաթացիները։ Սրանք են Հռեքաբի ցեղի հայր Եմաթից առաջացած ցեղերը։


Նրանք սկսեցին արձակել իրենցից այլազգի կանանց, և յուրաքանչյուրը մի խոյ մատուցեց անգիտակից մեղքի թողության համար։


Իսկ Մոխրի դարպասի վերակառուցումը ստանձնեց Հռեքաբի որդի Մելքիան՝ Բեթաքարմի շրջակայքի իշխանը, ինքը և իր որդիները, և վերականգնեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը։


«Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ տան սրահներից մեկը և գինի՛ խմեցրու նրանց»։


Քանի որ երդումն անարգել է, ուխտն էլ դրժել, և ահա Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնել և նրա դեմ այս ամենն արել, մի՞թե փրկվելու է։


Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկն ինձ չառաջնորդի»։ Եվ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա ու իր մոտ նստի։


երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղե՛ք ինձ նման, որովհետև ես էլ ձեզ նման եմ եղել։ Դուք իմ նկատմամբ անիրավ բան չեք արել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ