Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Կինեցի Քաբերը, բաժանվելով Մովսեսի աներ Հովբաբի որդի Կինեի որդիներից, իր վրանը կանգնեցրեց Հանգստացողների կաղնու մերձակայքում՝ Կադեսի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 (Կենեցի Քաբերը բաժանվել էր Մովսեսի աներ Հոբաբի որդիներից՝ կենեցիներից, և իր վրանը կանգնեցրել էր Կադեսի մոտ՝ Սանանիմի կաղնու մոտ)։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Մադիամի քուրմ Հոթորը՝ Մովսեսի աները, լսեց այն ամենի մասին, ինչ Տերն արել էր Մովսեսին ու Իսրայելին՝ իր ժողովրդին. քանի որ Տերը Իսրայելին հանել էր Եգիպտոսից։


Աղջիկները եկան Ռագուելի՝ իրենց հոր մոտ։ Նա նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եղավ, որ այսօր արևը մայր չմտած՝ եկաք»։


Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


Մովսեսն իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի որդուն՝ Հովբաբին ասաց. «Ահա մենք շարժվում ենք դեպի այն երկիրը, որ Աստված խոստացավ տալ մեզ։ Արի՛ մեզ հետ, և քեզ բարիք կանենք, որովհետև Տերը Իսրայելին բարիքներ է խոստացել»։


Եթե մեզ հետ գաս, Տերն ինչ բարիք որ մեզ անի, նույնը կանենք քեզ»։


Կինեցիներին տեսնելով՝ նա առակով ասաց. «Ամուր է քո բնակավայրը, բայց եթե քարանձավներում էլ դնես քո բույնը,


Նրանց սահմանները եղան Մեեղեփը, Մայեղովմը, Բերսանայիմը, Արսոեն, Նագեբը և Հաբնեղը մինչև Ղակու. սահմանները վերջանում են Հորդանան գետով։


Կադես, Եդրային, Ասովրի աղբյուրը,


Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


Սիսարային իմաց տվեցին, որ Աբինեեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։


Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից


Սավուղն ասաց կինեցիներին. «Խո՛ւյս տվեք, հեռացե՛ք ամաղեկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանի որ Եգիպտոսից ելնելու ժամանակ բարյացակամ եք եղել Իսրայելի որդիների հանդեպ»։ Եվ կինեցիները Ամաղեկի զորքից հեռացան։


Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ