Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եսրոմի մեռնելուց հետո Քաղեբը եկավ Եփրաթա, և Եսրոմի կին Աբիան նրա համար ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հորը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղեբ-Եփրաթայում Եսրոնի մեռնելուց հետո Եսրոնի կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Թեկուեի հայր Ասքուրին։ |
Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։
Բայց Գեսուրն ու Արամը նրանցից գրավեցին Հայիրի գյուղերը, Կանաթն ու նրա ավանները՝ վաթսուն քաղաք. այս ամենը Գաղաադի հոր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։
Եսրոմի անդրանիկ որդու՝ Հերեմիելի որդիներն էին՝ անդրանիկ որդին՝ Հռամը (Արամը), Բաանը, Առանը և սրա եղբայր Ասոմը։
Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.
Մենք ասպատակեցինք Քերեթի հարավային կողմերը, Հուդայի երկրի կողմերը և Քաղեբի հարավակողմը, իսկ Սիկելակը հրի մատնեցինք»։