Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Մենք ասպատակեցինք Քերեթի հարավային կողմերը, Հուդայի երկրի կողմերը և Քաղեբի հարավակողմը, իսկ Սիկելակը հրի մատնեցինք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Մենք հարձակվեցինք Քերեթի հարավային կողմի՝ Հուդայի կողմերի և Քաղեբի հարավային կողմերի վրա և Սիկելակը կրակով այրեցինք»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ ձեզ, որ բնակվում եք ծովի եզերքում, կրետացի բնակիչնե՛ր, Տիրոջ պատգամը ձեր դեմ է. Քանա՛ն, այլազգիների երկի՛ր, կվերացնեմ ձեզ բնակավայրից,


ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես ձեռքս պարզելու եմ այդ այլազգիների դեմ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստյան եմ մատնելու մնացած ծովեզերաբնակներին


Նա Սադովկ քահանային, Նաթան մարգարեին, Հովիդայեի որդի Բանեային, քերեթիներին ու փելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրա,


Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։


Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։


Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։


Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,


Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների մեջ՝ Աստծու հրամանով։ Հեսուն նրան տվեց Արբոկ քաղաքը, որը Ենակի որդիների մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։


Հեսուն օրհնեց նրան և Քեբրոնը որպես ժառանգություն տվեց Կենեզի որդի Հեփոնեի որդի Քաղեբին։


Հովիդայեի որդի Բանեասը՝ քերեթիների ու փելեթիների վերակացու, իսկ Դավթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։


Սակայն նրա ագարակները և ավանները Հեսուն որպես կալվածք տվեց Հեփոնիի որդի Քաղեբին։


Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստությամբ և շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարո։


Դավիթն ասաց. «Ո՞վ ես, որտեղի՞ց ես»։ Պատանյակն ասաց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղեկացու ծառա։ Տերս ինձ լքեց, քանի որ երրորդ օրն է, ինչ հիվանդ եմ։


Դավիթը նրան ասաց. «Ինձ այդ ելուզակների մոտ կառաջնորդե՞ս»։ Եգիպտացին նրան ասաց. «Երդվի՛ր, որ ինձ չես սպանի, չես հանձնի իմ տիրոջ ձեռքը, և քեզ ելուզակների մոտ կառաջնորդեմ»։ Նա երդվեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ