Ամովնի իշխաններն ասացին Անանին. «Քո հոր հիշատակը մեծարելո՞ւ համար է Դավիթը մխիթարողներ ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ նրա ծառաները քեզ մոտ են եկել, որ հետախուզեն քաղաքները և ծանոթանան երկրին»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Անոնը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, կտրեց նրանց զգեստների կեսը մինչև նստատեղը և արձակեց նրանց։ |
Ամովնի իշխաններն ասացին Անանին. «Քո հոր հիշատակը մեծարելո՞ւ համար է Դավիթը մխիթարողներ ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ նրա ծառաները քեզ մոտ են եկել, որ հետախուզեն քաղաքները և ծանոթանան երկրին»։
Եկան ու Դավթին պատմեցին այդ մասին։ Նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, և քանի որ նրանք խիստ անարգված էին, արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա կվերադառնաք»։
Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն՝ բացելով եգիպտացիների ամոթույքը։
Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։
Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրվեն, բոլոր մորուքները կտրվեն, բոլոր ձեռքերը կուրծք ծեծեն, բոլոր մարմինները քուրձ պիտի հագնեն։