Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եկան ու Դավթին պատմեցին այդ մասին։ Նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, և քանի որ նրանք խիստ անարգված էին, արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա կվերադառնաք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Նրանք գնացին. երբ Դավթին պատմեցին այդ մարդկանց մասին, նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, որովհետև այդ մարդիկ խիստ անարգված էին։ Թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա վերադարձե՛ք»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:5
7 Խաչաձեւ Հղումներ  

Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դավթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանի որ այդ մարդիկ խիստ անարգված էին։ Արքան ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքները աճեն, և ապա կվերադառնաք»։


Նրա օրոք բեթելացի Աքիելը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց, համաձայն Տիրոջ խոսքի, որ ասվեց Նավեի որդի Հեսուի բերանով։


Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։


Երբ Անանը և ամովնացիները տեսան, որ ատելի են դարձել Դավթին և նրա ժողովրդին, հազար տաղանդ արծաթ ուղարկեցին և իրենց համար Վերին Միջագետքի Մաաքայից և Սուբայի ասորիներից մարտակառքեր ու հեծյալներ վարձեցին։


Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։


Նրա գլխի մազերը կտրելուց հետո սկսեցին աճել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ