Ամովնացիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ, Դավիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ Դավիթն իր իշխաններին քեզ մոտ է ուղարկել լրտեսելու համար»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամովնի իշխաններն ասացին Անանին. «Քո հոր հիշատակը մեծարելո՞ւ համար է Դավիթը մխիթարողներ ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ նրա ծառաները քեզ մոտ են եկել, որ հետախուզեն քաղաքները և ծանոթանան երկրին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամմոնացիների իշխաններն ասացին Անոնին. «Մի՞թե Դավիթը մեծարում է քո հորը քո աչքի առաջ, որ մխիթարիչներ է ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ քննեն այս երկիրը, տակնուվրա անեն և լրտեսեն»։ |
Ամովնացիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը հորդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ, Դավիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ Դավիթն իր իշխաններին քեզ մոտ է ուղարկել լրտեսելու համար»։
Դավիթն ասաց. «Բարի լինենք Նաասի որդի Անանի նկատմամբ, ինչպես որ նրա հայրն իմ նկատմամբ բարի եղավ»։ Եվ Դավիթը դեսպաններ ուղարկեց, որ մխիթարեն նրան հոր համար։ Դավթի ծառաները եկան ամովնացիների երկիրը, որ մխիթարեն Անանին։
Եվ Անանը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, նրանց պատմուճանները պատռեց մեջտեղից մինչև վեր ու արձակեց նրանց։
Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։
Այլազգիների նախարարները, խոժոռ նայելով Դավթին, ասացին Անքուսին. «Հե՛տ դարձրու այդ մարդուն, թող գնա այնտեղ, ուր նշանակել ես նրան, մեզ հետ պատերազմի թող չգա, միգուցե նա դավաճանի մեր բանակին։ Նա ինչո՞վ պիտի հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։
Անքուսը Դավթին պատասխան տվեց՝ ասելով. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես բարի ես, բայց այլազգիների իշխաններն ասում են. “Թող մեզ հետ պատերազմի չգա”։