Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաջասի՛րտ եղիր և թող զորանանք հանուն մեր ժողովրդի և մեր Աստծու քաղաքների։ Տերը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թվում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաջասի՛րտ եղիր, և արիանանք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար. իսկ Տերը թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ |
Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
Նա ասաց. «Եթե ասորիները մեր նկատմամբ գերակշռություն ունենան, դու մեզ օգնության կհասնես, իսկ եթե ամովնացիները քո նկատմամբ գերակշռություն ունենան, օգնության կհասնեմ քեզ։
Վե՛ր կաց, և ինչ լսենք քո բերանից, համաձայն կլինենք։ Զորացի՛ր և արա՛ այնպես, ինչպես որ հրամայված է Տիրոջ՝ Աստծու կողմից»։
Արդ, ամեն տեղ շեփորահարներ կարգենք, և երբ մեկը եղջերափողի ձայնը լսի, թող բոլորը հավաքվեն այնտեղ, և մեր Աստված մեզ համար կպատերազմի մեր թշնամիների դեմ»։
Եվ նրան պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբը չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։
Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։
Իսրայելի որդիներն ասացին Տիրոջը. «Մեղանչեցինք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թվում, բայց միայն ազատի՛ր մեզ այսօր, Տե՛ր»։
Սամուելն ամեն ինչ պատմեց նրան՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Հեղին ասաց. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար»։
Գոտեպնդվե՛ք և տղամա՛րդ եղեք, ո՛վ այլազգիներ, չլինի թե ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպես որ նրանք ստրուկ եղան ձեզ։ Տղամա՛րդ եղեք և պատերազմե՛ք նրանց դեմ»։