Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Դավիթն ասաց Սավուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32
12 Խաչաձեւ Հղումներ  

Պառկեմ քնեմ, թե արթնանամ, Տերն իմ պահապանն է։


մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։


և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդարտվի՛ր. մի՛ վախեցիր, և թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանի որ երբ վրա հասնեն իմ բարկությունն ու զայրույթը, ձեզ դարձյալ պիտի բժշկեմ։


Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


Ուստի ուղղե՛ք ձեռքերը և թուլացած ծնկները.


Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպես որ Տերն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ Ենակի որդիներն են, և նրանց քաղաքներն ամրացված են ու մեծ։ Արդ եթե Տերն ինձ հետ է, կբնաջնջեմ նրանց, ինչպես Տերն ինձ ասաց»։


Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։


Ծառաներից մեկն ասաց. «Ես տեսել եմ բեթղեհեմացի Հեսսեի տղային, որ գիտի սաղմոսել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եվ Տերը նրա հետ է»։


Դավթի խոսակցությունը հայտնի դարձավ, և երբ այդ մասին պատմեցին Սավուղին, նա կանչեց իր մոտ նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ