Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա, և իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. նա իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Աստված Դավթին ամբողջ Իսրայելի վրա թագավոր կարգեց, և Դավիթն իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։


Այս բոլոր մարդիկ՝ մարտի պատրաստ ռազմիկները, խաղաղությամբ եկան Քեբրոն, որ Դավթին Իսրայելի թագավոր դարձնեն։ Մնացած իսրայելացիներն էլ միահամուռ համաձայն էին, որ Դավիթը դառնա թագավոր։


Նա հովտում բերդապահ զորք դրեց, և եդովմացիները Դավթի ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։


Շարուհիի որդի Հովաբը զորքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Հովսափատը՝ դիվանապետ,


Հեսսեի որդի Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի.


Սաղմոս Ասափի Որքա՜ն բարի է Աստված Իսրայելի Սրտով ուղիղների համար։


Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, Ցնծացինք և ուրախացանք մեր կյանքի բոլոր օրերին։


Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։


Եթե դու մայրի փայտից կերտված քո հոր այս տան մեջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագավորելո՞ւ ես։ Թող ո՛չ ուտեն, ո՛չ խմեն, որովհետև իրավունքը, արդարությունն ու բարությունը չճանաչեցին,


Այն օրերում և այն ժամանակ Դավթի համար մի արդար շառավիղ պիտի ծնեմ, որն իրավունք ու արդարություն պիտի պաշտպանի երկրի վրա։