Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եթե դու մայրի փայտից կերտված քո հոր այս տան մեջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագավորելո՞ւ ես։ Թող ո՛չ ուտեն, ո՛չ խմեն, որովհետև իրավունքը, արդարությունն ու բարությունը չճանաչեցին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Մի՞թե դու կթագավորես, քանի որ ավելի եղևնափայտ ունես. չէ՞ որ քո հայրը կերավ և խմեց, նաև իրավունք ու արդարություն արեց. այն ժամանակ նրա համար լավ եղավ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:15
33 Խաչաձեւ Հղումներ  

Նրանից առաջ նման թագավոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զորությամբ, ըստ Մովսեսի բոլոր օրենքների, հակվեր դեպի Տերը։ Ոչ էլ նրանից հետո եղավ նրա նմանը։


և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։


Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագավորդ ազնվական ցեղից է, իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժ հավաքելու համար, ու չեն ամաչում։


Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։


Արդար թագավորը զորացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն։


Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։


Մենք կանսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, որի մոտ ենք ուղարկում քեզ, այն բարի լինի թե չար, որպեսզի մեզ համար լավ լինի։ Մենք կանսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին»։


և Դավթի տուն, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Տերը. «Առավոտից սկսած արդա՛ր դատաստան արեք, օրինապա՛հ եղեք, կողոպտվածին փրկե՛ք նրան զրկողի ձեռքից, որպեսզի իմ բարկությունը չբորբոքվի որպես կրակ, թե չէ այն կվառվի, և ձեր անիրավ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։


Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։


Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։


Աստված Դավթին ամբողջ Իսրայելի վրա թագավոր կարգեց, և Դավիթն իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։


Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։


Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ


Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։


«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։


Դրա համար էլ Տերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին այսպես է ասում. «Թող այդ մարդու վրա չողբան և չասեն. “Վա՜յ, վա՜յ եղբայր”, թող չկոծեն ու չասեն. “Վա՜յ, վա՜յ տեր, վա՜յ, վա՜յ, սիրելի՛”։


Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։


նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։


Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։


Մարդուս համար ուտելուց, խմելուց և սեփական վաստակով ինքն իրեն հաճույք պատճառելուց ավելի լավ բան չկա։ Բայց ես տեսա, որ այդ ևս Աստծուց է լինում,


ընտրի՛ր և զատի՛ր աղքատին ու թույլին։


Ողորմությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և արդարությամբ շրջապատում նրա գահը։


Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև. գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով՝ չխոտորվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։


Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։


Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։


Եթե իսկապես ուղղեք ձեր ընթացքն ու վարքը, եթե այր մարդու և նրա ընկերոջ միջև օրենք ու արդարություն պահեք,


Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։


Հովսիայի գործերն ու նրա հավատարմությունը Տիրոջ օրենքում գրվածի համաձայն էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ