Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Այս բոլոր մարդիկ՝ մարտի պատրաստ ռազմիկները, խաղաղությամբ եկան Քեբրոն, որ Դավթին Իսրայելի թագավոր դարձնեն։ Մնացած իսրայելացիներն էլ միահամուռ համաձայն էին, որ Դավիթը դառնա թագավոր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Սրանք բոլորը՝ պատերազմող մարդիկ, ամբողջ սրտով եկան Քեբրոն, որ Դավթին թագավոր անեն ամբողջ Իսրայելի վրա։ Մնացած բոլոր իսրայելացիներն էլ համամիտ էին, որ Դավիթը թագավոր դառնա։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:38
13 Խաչաձեւ Հղումներ  

Մեր սրտերը կատարյալ թող լինեն Տիրոջ՝ մեր Աստծու նկատմամբ, որպեսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների և պահենք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։


Եվ ուրիշ սիրտ եմ նրանց տալու, նոր հոգի եմ նրանց պարգևելու, նրանց մարմիններից քարեղեն սիրտը հանելու եմ և մարմնեղեն սիրտ եմ տալու,


Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։


Տե՛ր, լսի՛ր աղոթքներս, թող քեզ հասնի աղաղակս,


Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։


Զաբուղոնի ցեղից, որոնք ամեն տեսակ ռազմի զենքերով պատերազմի գնացողներ էին, եկան հիսուն հազար հոգի՝ օգնելու Դավթին, և ոչ մեկը ձեռնունայն չէր։


«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։


Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։


Հորդանան գետի այն կողմում գտնվող Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Մանասեի կես ցեղից՝ ամեն տեսակ ռազմի զենքերով զինված հարյուր քսան հազար հոգի։


Նրանք այնտեղ մնացին երեք օր, կերան ու խմեցին, որովհետև իրենց իսրայելացի եղբայրները պատրաստություն էին տեսել նրանց համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ