իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածությունը նրանից չեմ պակասեցնելու, ինչպես մերժեցի նրանց, որ քեզնից առաջ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես նրան հայր պիտի լինեմ, և նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմությունը նրանից ետ չեմ քաշելու, ինչպես որ ետ քաշեցի նրանից, որը քեզնից առաջ էր։ |
իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։
Նա հավատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, և նրա թագավորությունը հավիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչև հավիտյան”»։
Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա,
Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։
Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։ Եվ դարձյալ. «Ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի» (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13)։
Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։