Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթն էր պատրաստել նրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։


Արքան ու նրա հետ Իսրայելի բոլոր որդիները Տիրոջ առջև զոհեր մատուցեցին։


Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար վրան կանգնեցրեց։


և ասաց նրանց. «Դուք ղևտացիների տոհմերի իշխաններն եք, մաքրվե՛ք դուք ու ձեր եղբայրները և Աստծու տապանակը բերե՛ք այն տեղը, որ նրա համար պատրաստել եմ։


Ապա Դավիթը բոլոր իսրայելացիներին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բերեն նրա համար պատրաստված տեղը։


Դավիթը, վերջացնելով ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Տիրոջ անունով օրհնեց ժողովրդին։


Ղևիի որդիները՝ Գեդսոն, Կահաթ և Մերարի։


Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։


Փրկության զոհից Տիրոջը ընծա թող մատուցեն ճարպը, ողնաշարը՝ զիստերով հանդերձ, փորի ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը,