Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթն էր պատրաստել նրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։


Միայն թե Դավիթն Աստծու տապանակը Կարիաթարիմից վեր էր տարել դրա համար իր պատրաստած տեղը, որովհետև Երուսաղեմում Դավիթը մի վրան էր կանգնեցրել դրա համար։


և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստած տեղը,


Տե՛ր, ելի՛ր և մտի՛ր քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։


Խաղաղության զոհաբերությունից այրված զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի նրա ճարպն ու ամբողջ դմակը՝ ողնաշարի մոտից կտրելով, նաև փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը,


Երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելը, օրհնեց ժողովրդին Տիրոջ անունից։


Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։


Եվ թագավորն ու ամբողջ Իսրայելը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։


Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։


Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ