Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար վրան կանգնեցրեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց. «Թող իր տուն վերադառնա և իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տուն վերադարձավ և արքայի աչքին չերևաց։


Դավիթն ապրեց ամրոցում, և այն կոչվեց Դավթի քաղաք։ Նա շուրջանակի՝ ծայրից ծայր քաղաք շինեց և իր համար էլ՝ տուն։


Այդ մասին հայտնեցին Դավթին՝ ասելով. «Տերն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամեն ինչը»։ Դավիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից և ուրախությամբ բերեց Դավթի քաղաքը։


Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ վրանի մեջ, որ Դավիթը դրա համար էր կանգնեցրել։


և ասաց նրանց. «Դուք ղևտացիների տոհմերի իշխաններն եք, մաքրվե՛ք դուք ու ձեր եղբայրները և Աստծու տապանակը բերե՛ք այն տեղը, որ նրա համար պատրաստել եմ։


Ապա Դավիթը բոլոր իսրայելացիներին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բերեն նրա համար պատրաստված տեղը։


Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթն էր պատրաստել նրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։


Սրանք են, որոնց Դավիթը կարգեց Աստծու տան սաղմոսերգուների վրա, երբ Ուխտի տապանակը հաստատվեց այնտեղ։


Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։


Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայելացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։


Այսպես էր մինչև Դավթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ