Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գաղաադից հեռանալով՝ անապատից Դավթի մոտ եկան քաջազուն մարդիկ, որոնք ռազմիկներ լինելով՝ զինված էին վահաններով ու տեգերով։ Նրանց դեմքը նման էր առյուծի դեմքի, իսկ արագաշարժությամբ նման էին լեռնային այծյամների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։ |
Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։
Նա հզոր մարդ է, և նույնիսկ նա, ով առյուծի սիրտ ունի, նրա առաջ կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, թե ուժեղ է քո հայրը, և նրա հետ եղողներն էլ ուժեղ են։
Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
Բազում գործեր կատարած կաբեեղացի մի զորավոր մարդու՝ Հովիդայեի որդի Բանեան սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին։ Նա, ձյունոտ մի օր փոսի մեջ իջնելով, առյուծ էր սպանել։
Հովիդայեի որդի Բանեասը հզոր մարդու որդի էր։ Նա բազում գործեր արեց Կասբեելում։ Նա սպանեց Արիել Բանիայի երկու որդիներին։ Նա էր նաև, որ մի ձյունոտ օր իջավ և փոսի մեջ սպանեց առյուծին։
Ամասիան հավաքեց Հուդայի տան մարդկանց և նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարյուրապետներ նշանակեց Հուդայի ամբողջ երկրում ու Երուսաղեմում։ Նա քսան և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշվառում կատարեց և տեսավ, որ նրանք նիզակ ու ասպար բռնելու ընդունակ երեք հարյուր հազար զորավոր պատերազմողներ են։
Երիվարնե՛ր հեծեք, կառքե՛ր լծեք, ելե՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ և զինավառ լիբիացիներ, վե՛ր կացեք, աղեղներդ լարե՛ք, ո՛վ լյուդացիներ”»։
Դավիթը բնակվեց անապատի մեջ, Մասերեթի կիրճերում. մնում էր Զիփ անապատի միգապատ լեռան վրա, մթին երկրում։ Սավուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տերը նրա ձեռքը չմատնեց Դավթին։
Ուրեմն, երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո իմ սերունդը չես ոչնչացնի և իմ անունը չես վերացնի իմ հոր տնից»։