Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Աստված մի՛ արասցե, որ այդ բանն անեմ. դա պիտի նշանակեր խմել այդ մարդկանց արյունը, քանի որ իրենց կյանքի գնով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արեցին այդ երեք զորավարները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. «Քավ լիցի ինձ, ո՛վ իմ Աստված, որ ես անեմ այդ բանը. կարո՞ղ եմ ես խմել այս մարդկանց արյունը. որովհետև նրանք իրենց կյանքը վտանգելով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Ահա այս բաներն արեցին այդ երեք զորավորները։ |
ասելով. «Քա՛վ լիցի ինձ, ո՜վ Տեր, որ այդ բանն անեմ։ Մի՞թե ես կխմեմ իրենց կյանքը վտանգող մարդկանց արյունը»։ Եվ նա չուզեց խմել այն։ Ահա այս բանն արեցին այս երեք զորավարները։
Եվ այդ երեք զորավարները, այլազգիների բանակը ճեղքելով, ջուր հանեցին դարպասի մոտ գտնվող Բեթղեհեմի ջրհորից և բերեցին Դավթին, բայց Դավիթը չուզեց խմել այն. նա այն Տիրոջը նվիրեց՝ ասելով.
Հովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխավորն էր։ Նա սուր բարձրացրեց վեց հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։
Եթե իմ մասին աղախիններս բազում անգամ ասեն՝ “Երանի՜ նրա մարմնից հագենանք”, քանզի քաղցր էի ես նրանց համար.
Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,
որոնք կյանքս փրկելու համար իրենց գլուխը վտանգի ենթարկեցին, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։
Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահվան վտանգի մեջ, Եվ Նեփթաղիմի ժողովուրդը վտանգում է իրեն դաշտի բարձունքներում։
Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։