Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եվ այդ երեք զորավարները, այլազգիների բանակը ճեղքելով, ջուր հանեցին դարպասի մոտ գտնվող Բեթղեհեմի ջրհորից և բերեցին Դավթին, բայց Դավիթը չուզեց խմել այն. նա այն Տիրոջը նվիրեց՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ այդ երեքը ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ էր, և բերեցին տվեցին Դավթին։ Բայց Դավիթը չուզեց խմել և այն թափեց Տիրոջ համար։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:18
9 Խաչաձեւ Հղումներ  

Երեք զորավարները ճեղքեցին այլազգիների բանակը, ջուր հանեցին Բեթղեհեմի դարպասի մոտ գտնվող ջրհորից, առան ու եկան Դավթի մոտ։ Սակայն նա չուզեց խմել այն, այլ նվիրեց Տիրոջը՝


Դավիթը ցանկություն հայտնեց ու ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կբերեր Բեթղեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։


«Աստված մի՛ արասցե, որ այդ բանն անեմ. դա պիտի նշանակեր խմել այդ մարդկանց արյունը, քանի որ իրենց կյանքի գնով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արեցին այդ երեք զորավարները։


Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա, որպես մատանի՝ քո աջ ձեռքին, քանզի սերը հզոր է մահվան պես, և նախանձը խիստ՝ դժոխքի նման. նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։


Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։


Այդ ժամանակ Պողոսը պատասխանեց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում և սիրտս ճմլում. ես Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ոչ միայն կապվելու, այլև մեռնելու պատրաստ եմ»։


Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։


Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ