Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիփազի որդիները՝ Թեման, Օվմար, Սոփար, Գոթոմ և Կենեզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղեկին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ։ |
Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։
Աստված Թեմանից կգա, և Սուրբը՝ զով և անտառախիտ լեռից։ (Դադար)։ Նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնությամբ լցվեց երկիրը։