և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի գալիք աշխարհում»։
Ա Հովհաննես 2:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է այն խոստումը, որը նա խոստացավ մեզ՝ հավիտենական կյանքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։ |
և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի գալիք աշխարհում»։
Արդ, ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։
Եվ գիտեմ, որ այն պատվիրանը հավիտենական կյանք է։ Այժմ ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ասաց ինձ»։
Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Քանզի այս է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա նրան, հավիտենական կյանք կունենա. և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ»։
Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ,
Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։
Բայց ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տար իր ողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր կհավատային նրան հավիտենական կյանքի համար։
Հավատի բարի պատերա՛զմ մղիր և ամո՛ւր կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը բազում վկաների առաջ։
Այդպիսով նրանք իրենց համար գանձ կամբարեն՝ որպես ամուր հիմք հանդերձյալի համար, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։
և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,
Նա ինքը կյանքն էր, որ հայտնվեց, մենք այն տեսանք, վկայում ենք և պատմում ձեզ այն հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր և հայտնվեց մեզ։
Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։
պահե՛ք ձեզ Աստծու սիրով՝ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։