Ա Կորնթացիներին 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև կուզենայի, որ ամեն մարդ լիներ ինձ նման։ Բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի։ Սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի. մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։ |
Պողոսն ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։
Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգևներ՝ մեզ տրված շնորհի համեմատ. ով մարգարեության պարգև ունի, թող գործածի հավատի չափով.
Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։
Բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի։ Ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունայն համարի։
Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը։