6 Սա ասում եմ թույլ տալով և ոչ թե հրաման տալով,
6 Բայց սա թույլ տալով եմ ասում և ոչ թե հրամայելով։
Իբրև հրահանգ չեմ ասում, այլ ուրիշների փութաջանությունը տեսնելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։
Ինչ վերաբերում է կույսերին, ապա Տիրոջից հրաման չունեմ, բայց ես՝ որպես Տիրոջից ողորմություն գտած մեկը, որին կարելի է վստահել, այս խրատն եմ տալիս։
Բայց մյուսներին ես եմ պատվիրում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և իրեն հաճելի է ապրել նրա հետ, ապա իր կնոջը թող չթողնի։
Եվ ինչ որ ասում եմ, ոչ թե ըստ Տիրոջ ուզածի եմ ասում, այլ որպես մի անմիտ, որ պարծենալու վիճակի մեջ է գտնվում։
Իսկ ամուսնացած զույգերին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. ոչ մի կին ամուսնուց թող չբաժանվի։
Բայց առավել երանելի կլինի, եթե իմ խրատին հետևելով՝ մնա այնպես, ինչպես որ է։ Ես այնպես եմ կարծում, որ իմ մեջ էլ Աստծու Հոգի կա։