Եվ վաղը կերևա իմ արդար լինելը, որ ես վարձ ունեմ քո առջև։ Այն բոլոր այծերը, որոնք կիսաճերմակ ու պտավոր չեն, և ոչխարները, որոնք գորշ չեն, թող ինձ գողոն համարվեն»։
Եվ այդ օրն առանձնացրեց կիսաճերմակ ու պտավոր նոխազները, բոլոր կիսաճերմակ ու պտավոր այծերը և բոլոր սպիտակ [𝕸 սև] ու գորշ ոչխարներն ու այծերը և տվեց իր որդիներին
Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։