Ա Կորնթացիներին 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։ |
Եթե նա այլ կին ևս առնի, նրան թող չզրկի սննդից, հագուստից ու ամուսնական պարտականությունից։
հավաքե՛ք ձեր ժողովրդին, սրբագործե՛ք ժողովարանը, ընտրե՛ք ծերերին, հավաքե՛ք կաթնակեր երեխաներին. թող փեսան ելնի իր սենյակից և հարսը՝ առագաստից։
և ասելու քահանաներին, որ Ամենակալ Տիրոջ տանն էին, և մարգարեներին, թե սրբությունը մտա՞վ այնտեղ հինգերորդ ամսում, քանի որ այդ անում էին շատ տարիներ։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։
Դրա համար ես էլ, չկարողանալով այլևս համբերել, մարդ ուղարկեցի՝ տեղեկանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը գուցե ձեզ էլ է փորձել, և մեր աշխատանքն իզուր է անցել։