Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 16:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Ձեզ շատ ողջունում են Տիրոջով Ակյուղասն ու Պրիսկիղան, ինչպես նաև այն եկեղեցին, որ նրանց տանն է հավաքվում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 16:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։


Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։


Այստեղ նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիլլայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային, և հարեց նրանց։


Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։


Սա տևեց երկու տարի, այնպես որ Ասիայի թե՛ հրեա և թե՛ հեթանոս բնակիչները լսեցին Տիրոջ խոսքը։


Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում,


Ողջունե՛ք Փիղողոգոսին, Յուլիային, Ներեոսին ու նրա քրոջը, Ողիմպասին և նրանց հետ եղող բոլոր սրբերին։


Ողջունե՛ք այն եղբայրներին, որ գտնվում են Լաոդիկիայում, Նիմփային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։


Ողջունի՛ր Պրիսկային և Ակյուղասին, ինչպես նաև Օնեսիֆորոսի ընտանիքին։


նաև քույր Ապփիային, մեր զինակից Արքիպպոսին և քո տանը հավաքվող եկեղեցուն։


Պետրոսը՝ առաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բյութանիայի սփյուռքում եք,


ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։