Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 15:55 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)»։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 15:55
16 Խաչաձեւ Հղումներ  

Սուր տեգերը նրա համար նման են անկողնի։ Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ իբրև անհամար կավ։


Քանզի նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների և թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպես որ մեկի մահն է, նույնպես և մյուսի մահը, և երկուսն էլ նույն շունչն ունեն. էլ ի՞նչ առավելություն ունի մարդն անասունից. ոչ մի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։


Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։


Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.


Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս։


Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինն ապականվի.


Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։


Սակայն Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ նրանց վրա, ովքեր չմեղանչեցին Ադամի հանցանքի նմանությամբ, Ադամի, որ նախօրինակն է նրա, որ գալու էր։


Մահվան խայթոցը մեղքն է, մեղքի զորությունը՝ Օրենքը։


Նրանք ունեին կարիճների պոչերի նման պոչեր և խայթոցներ՝ իրենց պոչերին, և իշխանություն ունեին հինգ ամիս չարչարելու մարդկանց։