Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 15:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

56 Մահվան խայթոցը մեղքն է, մեղքի զորությունը՝ Օրենքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

56 Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 15:56
15 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ Օրենքը բարկություն է առաջ բերում։ Բայց որտեղ Օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։


որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։


Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք»։


Բայց Օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ։


Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ, ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք, քանի որ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։


Որովհետև եթե մեկի հանցանքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որչա՜փ առավել նրանք, որ շնորհի ու արդարության պարգևի առատությունն են ստանում, կթագավորեն կյանքի մեջ մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։


Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան,


Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև, եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչա՜փ առավել Աստծու շնորհն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։


Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ