Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 15:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բայց երբ ասում է, թե՝ «Ամեն ինչ հնազանդվել է նրան», պարզ է, բացի Աստծուց, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ (Սաղ. 8.6)։ Բայց երբ ասում է՝ «Ամեն բան նրան հնազանդեցրեց», պարզ է, որ բացի Աստծուց, ամեն բան նրան հնազանդեցրեց։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 15:27
14 Խաչաձեւ Հղումներ  

Քո հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեցիր նրան, Փառքով ու պատվով պսակեցիր նրան


Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։


Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։


Հիսուսը հասկացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։


Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։


Նա իր ներգործող զորությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում՝


«Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ» և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու,


Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ» (Սաղ. 109(110).1)։


Իսկ Հիսուսը միայն մե՛կ պատարագ մատուցեց մեղքերի համար և մշտնջենապես նստեց Աստծու աջ կողմում


Ամեն ինչ հնազանդեցրիր նրա ոտքերից ներքև (Սաղ. 8.4-6)։ Արդ, ամեն ինչ հնազանդեցնելով՝ նրան չհնազանդող ոչինչ չթողեց. սակայն այժմ դեռ ամեն ինչ նրան հնազանդված չենք տեսնում։


Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։


ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։