Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեեի մոտ և ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տերն այսօր առնելու տանելու է քո մոտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։
Ա Կորնթացիներին 14:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարգարեների ներշնչումները ենթարկվում են մարգարեներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարգարեական հոգիները մարգարեներին հնազանդվում են, |
Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեեի մոտ և ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տերն այսօր առնելու տանելու է քո մոտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։
Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեեին և ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը առնելու տանելու է քո մոտից»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։
Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։
Բոլորդ էլ կարող եք մեկ առ մեկ մարգարեանալ, որպեսզի բոլորն էլ սովորեն և բոլորն էլ մխիթարվեն։
որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։
Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։
Հրեշտակն ինձ ասաց. «Այս խոսքերը վստահելի են և ճշմարիտ. մարգարեներին ներշնչող Տերը՝ Աստված, իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ՝ ցույց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։