Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեեին և ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը առնելու տանելու է քո մոտից»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:5
18 Խաչաձեւ Հղումներ  

Նրա հայրը այդ չկամեցավ, այլ ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ։ Սա նույնպես ժողովուրդ կդառնա և կփառավորվի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կլինի, և նրա սերունդը մեծ ազգ կլինի»։


Մարգարեների որդիներից մեկը, Տիրոջ խոսքին անսալով, ասաց իր ընկերոջը. «Հարվածի՛ր ինձ»։ Սակայն մարդը չուզեց հարվածել նրան։


Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեեի մոտ և ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տերն այսօր առնելու տանելու է քո մոտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։


Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։


ասաց. «Բարի՞ գործով է»։ Գեեզին ասաց. «Բարի գործով է։ Իմ տերն ինձ քեզ մոտ ուղարկեց՝ ասելով. “Ահա Եփրեմի լեռից ինձ մոտ եկան երկու երիտասարդ մարգարեներ։ Նրանց համար տո՛ւր մի տաղանդ արծաթ և երկու ձեռք պատմուճան”»։


Մարգարեները Եղիսեեին ասացին. «Այս տեղը, որտեղ մենք բնակվում ենք, մեզ համար նեղ է,


Եղիսեե մարգարեն, կանչելով մի մարգարեի, ասաց նրան. «Գոտի՛ կապիր մեջքիդ, յուղի այս սրվակը ձե՛ռքդ վերցրու, գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը։


պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը,


Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։


Պատասխան տվեց Ամովսը և ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարե էի, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ էի և թութ էի քաղում.


Սակայն Տերն իր սուրբ տաճարի մեջ է, և ողջ երկիրը թող վախենա նրա երեսից։


Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից՝ դեպի երկինք վերանալով։


ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։


մինչև այն օրը, երբ երկինք բարձրացավ՝ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տալով իր ընտրյալ առաքյալներին։


Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, պատվակա՛ն Փեստոս, այլ զգաստության և ճշմարտության խոսքեր եմ արտասանում։


Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ