Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
Ա Կորնթացիներին 13:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այժմ մասնակի գիտենք և մասնակի էլ մարգարեանում ենք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանզի մասամբ գիտենք և մասամբ ենք մարգարեանում։ |
Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։
Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև Եվ շավիղներիս շուրջը գայթակղություն դրեցին։ Հանգիստ
ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։
Սակայն ինչպես գրված է. «Այն, ինչ որևէ աչք չտեսավ, որևէ ականջ չլսեց, և մարդու սրտով չանցավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար» (հմմտ.Ես. 64.3)։
Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։