Ա Կորնթացիներին 12:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց արդ, Աստված անդամները, նրանցից յուրաքանչյուրը, դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ |
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
Աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող կորստյան չմատնվենք այս մարդու անձի պատճառով, արդար արյուն մի՛ բեր մեզ վրա, քանի որ դու, Տե՛ր, ինչպես կամեցար՝ արեցիր»։
Նույն ժամին Հիսուսը ցնծաց Սուրբ Հոգով և ասաց. «Գոհությո՜ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանն իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։
Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։
Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգևներ՝ մեզ տրված շնորհի համեմատ. ով մարգարեության պարգև ունի, թող գործածի հավատի չափով.
Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։
Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։
մինչդեռ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Աստված կազմեց մարմինը և նվազ պատվավորին ավելի պատիվ տվեց,
Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։
Աստված այդ հատիկին տալիս է մի մարմին, ինչպես ինքն է կամենում և սերմերից յուրաքանչյուրին՝ իրեն հատուկ մարմինը։
Իսկ արդ, ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնց միջոցով հավատքի եկաք, և նրանցից յուրաքանչյուրն այն է, ինչ որ Տերը տվեց նրան։
Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով,
«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։